Զարիֆի Բաղդադ կատարած այցը նոր էջ կբացի Իրան-Իրաք հարաբերություններում
https://parstoday.ir/hy/news/iran-i123166-Զարիֆի_Բաղդադ_կատարած_այցը_նոր_էջ_կբացի_Իրան_Իրաք_հարաբերություններում
Իրաքի պաշտոնատարների հետ հանդիպման նպատակով ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն այցելել է Բաղդադ: Նա Բաղդադ ժամանելուն պես նախ այցելել է օդանավակայանի մոտ գտնվող այն վայրը, որտեղ նահատակվել են լեգենդար գեներալ Ղասեմ Սուլեյմանին, Հաշդ Ալ-Շաբիի փոխհրամանատար Աբու Մեհդի Ալ-Մուհանդեսը և նրանց զինակիցները: Զարիֆը հարգանքի տուրք է մատուցել նրանց հիշատակին և աղոթել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2020 08:05 Asia/Tehran

Իրաքի պաշտոնատարների հետ հանդիպման նպատակով ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն այցելել է Բաղդադ: Նա Բաղդադ ժամանելուն պես նախ այցելել է օդանավակայանի մոտ գտնվող այն վայրը, որտեղ նահատակվել են լեգենդար գեներալ Ղասեմ Սուլեյմանին, Հաշդ Ալ-Շաբիի փոխհրամանատար Աբու Մեհդի Ալ-Մուհանդեսը և նրանց զինակիցները: Զարիֆը հարգանքի տուրք է մատուցել նրանց հիշատակին և աղոթել է:

Այսօր կեսօրից առաջ ԻԻՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բաղդադ: Նախարար Զարիֆը լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով իր այցի նպատակների մասին ասել է. «Հաշվի առնելով Իրաքի վարչապետի Իրան կատարելիք այցը, այսօրվա այցը լավ հնարավորություն է ընձեռել  վարչապետի այցի նախապատրաստական աշխատանքները կատարելու համար»:

Նա նշել է. «Այսօր Բաղդադում հնարավորություն ունեմ հանդիպել Իրաքի տարբեր պաշտոնատարների, այդ թվում հանրապետության նախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի, դատական իշխանության ղեկավարի, քաղաքական ոլորտի պաշտոնատար անձանց  և Հաշդ Ալ-Շաբիի նախագահի հետ:

Մուստաֆա Ալ-Քազեմիի Իրաքի վարչապետ նշանակվելուց ի վեր, սա Զարիֆի առաջին այցն է այդ երկիր: