Իրանի Աքեմենյան ժամանակաշրջանի արձանագրությունները հանրային ցուցադրության են դրվել
Ավելի քան 80 տարի անց Աքեմենյան ժամանակաշրջանի արձանագրությունների մի մասը ԱՄՆ-ի Չիկագոյի համալսարանի արևելագիտության ինստիտուտից վերադարձվել են Իրան և Թեհրանի արևմուտքում գտնվող Ղազվինի թանգարանում, առողջապահական ցուցումների հարգման և սոցիալական հեռավորության պահպանման պայմաններում ցուցադության են դրվել:
Աքեմենյան ժամանակաշրջանի ավելի քան 30 հազար իլամական ու սեպագիր արձանագրությունները հայտնաբերվել են ավելի քան 80 տարի առաջ և երեք տարի անց, Իրանի ու ԱՄՆ-ի ժամանակի կառավարությունների միջև ձեռքբերված համաձայնությունից հետո, դրանք տեղափոխեցին Չիկագոյի համալսարան, ուսումնասիրելու և վերծանելու նպատակով:
Աքեմենյան պետությունը եղել է հին աշխարհի իրանական ամենահզոր պետություններից մեկը: Հիմնադրվել է մ.թ.ա 6-րդ դարում: Աքեմենյան ժամանակաշրջանից մնացած կոթողները գտնվում են Թախթե Ջամշիդում, Պասարգադում և Շուշում,որոնք համաշխարհային համբավ են վայելում: