Ռոհանին կարևորել է Իրանի բոլոր հարևանների հետ հարաբերությունների ընդլայնումը
https://parstoday.ir/hy/news/iran-i123306-Ռոհանին_կարևորել_է_Իրանի_բոլոր_հարևանների_հետ_հարաբերությունների_ընդլայնումը
ԻԻՀ նախագահն ընդգծել է Իրանի բոլոր հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման ու համագործակցության անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2020 08:22 Asia/Tehran
  • Ռոհանին կարևորել է Իրանի բոլոր հարևանների  հետ հարաբերությունների ընդլայնումը

ԻԻՀ նախագահն ընդգծել է Իրանի բոլոր հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման ու համագործակցության անհրաժեշտությունը:

Չորեքշաբթի օրը կայացած կառավարության նիստում,  Հասան Ռոհանին հույս է հայտնել, որ Իրանի համագործակցությունը բարեկամ  և հարևան երկրների, ներառյալ Ռուսաստանի, Իրաքի, Թուրքիայի, Քաթարի, Պակիստանի, Աֆղանստանի  հետ,  կընդլայնվի:

 Անդրադառնալով Մուհամմադ Ջավադ Զարիֆի Մոսկվա կատարած այցին, Ռոհանին ասել է. «Զարիֆն  իմ ուղերձն է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ՝ Թեհրանի և Մոսկվայի միջև տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ: Վլադիմիր Պուտինը ողջունել է  այն»:

Նրա խոսքերով. «Անցած տարիների ու ամիսների ընթացքում, Թեհրանը լավ շփումներ է ունեցել Ռուսաստանի և Չինաստանի հետ, և վերջին տարիներին այդ հարաբերություններն ավելի են զարգացել»: