Սիրիայի երկնքում, երկու կործանիչներ խանգարել են իրանական ուղևորատար ինքնաթիռի թռիչքին
https://parstoday.ir/hy/news/iran-i123386-Սիրիայի_երկնքում_երկու_կործանիչներ_խանգարել_են_իրանական_ուղևորատար_ինքնաթիռի_թռիչքին
ԶԼՄ-ները հայտնել են, որ հինգշաբթի օրը, Սիրիայի երկնքում, երկու կործանիչներ խանգարել են իրանական ուղևորատար ինքնաթիռի թռիչքին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 24, 2020 05:07 Asia/Tehran

ԶԼՄ-ները հայտնել են, որ հինգշաբթի օրը, Սիրիայի երկնքում, երկու կործանիչներ խանգարել են իրանական ուղևորատար ինքնաթիռի թռիչքին:

ԶԼՄ-ների հաղորդման համաձայն, երկու կործանիչերը փորձել են խանգարել իրանական «Մահան» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի թիռչքը՝ Սիրիայի օդային տարածքում:

Կործանիչների վտանգավոր գործողությունից հետո, իրանական ուղևորատար օդանավի  օդաչուն իջեցրել է թռիչքի բարձրությունը, կանխելով կործանիչների հետ բախումը: 

Կործանիչները թռիչք են իրականացրել ուղևորատար ինքնաթիռից հարյուր մետր հեռավորության վրա:

Դեռևս պարզ չէ, թե կործանիչները որ երկրի բանակին են պատկանում: Մի շարք աղբյուրների  համաձայն, դրանք եղել են ամերիկյան կամ իսրայելական:

Կործանիչները միտումնավոր կորպով թաքնվել են իրանական ինքնաթիռի հետևում, որպեսզի Սիրիայի ՀՕՊ-ին ստիպեն կրակել ուղևորատար ինքնաթիռի վրա, հայտնում են լրատվական աղբյուրները:

Ըստ այդ հաղորդագրության, իրանական ուղևորատար ինքնաթիռը անվտանգ վայրէջք է կատարել Բեյրութի օդանավակայանում: