Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողով.«Մենք կտրուկ պատասխան կտանք Բրիտանիայի խորհրդարանին»
https://parstoday.ir/hy/news/iran-i123631-Իրանի_խորհրդարանի_ազգային_անվտանգության_հանձնաժողով._Մենք_կտրուկ_պատասխան_կտանք_Բրիտանիայի_խորհրդարանին
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակն ընդգծել է.«Եթե Բրիտանիայի խորհրդարանը փորձի Իրանցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանել, կստանա Իրանի խորհրդարանի կտրուկ պատասխանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2020 12:25 Asia/Tehran
  • Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողով.«Մենք կտրուկ պատասխան կտանք Բրիտանիայի խորհրդարանին»

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակն ընդգծել է.«Եթե Բրիտանիայի խորհրդարանը փորձի Իրանցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանել, կստանա Իրանի խորհրդարանի կտրուկ պատասխանը»:

Բրիտանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Թոմ Թագենդհաթը մի նամակ հղելով այդ երկրի կառավարությանը, պահանջել է պատժամիջոցներ կիրառել Իրանի պաշտոնյաների նկատմամբ:

Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակ Աբոլֆազլ Ամուին այսօր թվիթերյան իր միկրոբլոգում գրել է.«Եթե Բրիտանիայի բարձրաստիճան օրենսդիր Թոմ Թագենդհաթը և այդ երկրի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն փորձեն պատժամիջոցներ սահմանել  իրանցի պաշտոնյաների նկատմամբ, կարժանանան Իրանի խորհրդարանի կտրուկ պատասխանին»:

Ամուին խոսքն ուղղելով Բրիտանիայի խորհրդարանին ասել է.«Այդ քայլերի փոխարեն ավելի լավ է դադարեցնեք զենքի վաճառքը Արաբիային,որը  եմենցի երեխաների դահիճն է»:

Ըստ հաղորդման,  Բրիտանիայի կառավարությունը սկսած 2015 թվականի հունվարից թույլատրել է 6.4 միլիարդ արժողությամբ զենք վաճառել Սաուդյան Արաբիային և կարևոր դեր է ունեցել սաուդյան զինծառայողների պատրաստման գործում:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio