ԻՀՊԿ. Աշխարհում առաջին անգամ բալիստիկ հրթիռ է արձակվել երկրի խորքից
https://parstoday.ir/hy/news/iran-i123633-ԻՀՊԿ._Աշխարհում_առաջին_անգամ_բալիստիկ_հրթիռ_է_արձակվել_երկրի_խորքից
Իրանում շարունակվում է «Մեծ մարգարե-14» համատեղ զորավարժությունը: Զորավարժության երկրորդ փուլում տեղի ունեցավ երկրի խորքից բալիստիկ հրթռիների արձակումը ամբողջությամբ անտեսանելի ձևով: ԻՀՊԿ օդուժը կիրառել է նոր մարտավարություն և սարքավորումներ և ցուցադրել հակառակորդի սպառնալիքներին դիմակայելու ուժը:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հուլիս 29, 2020 12:42 Asia/Tehran

Իրանում շարունակվում է «Մեծ մարգարե-14» համատեղ զորավարժությունը: Զորավարժության երկրորդ փուլում տեղի ունեցավ երկրի խորքից բալիստիկ հրթռիների արձակումը ամբողջությամբ անտեսանելի ձևով: ԻՀՊԿ օդուժը կիրառել է նոր մարտավարություն և սարքավորումներ և ցուցադրել հակառակորդի սպառնալիքներին դիմակայելու ուժը:

ԻՀՊԿ-ի հասարականության հետ կապի վարչությունը հայտարարել է, որ չորեքշաբթի օրը կայացած  զորավարժության կարևոր ձեռքբերումներից է երկրի խորքից բալիստիկ հրթռիների արձակումը ամբողջությամբ անտեսանելի ձևով,  ինչը լուրջ խնդիր է թշնամու հետախուսզական ծառայությունների համար:

ԻՀՊԿ ավիատիեզերկան ուժերի հրամանատար գեներալ Հաջիզադեն ասել է.«Հրթիռներն արձակվել են առանց որևէ հարթակի կամ լրացուցիչ  սարքավորումների»:

Գետնի տակ թագնված հրթիռները հանկարծ արձակվում և հարվածում  են  թիրախներին: Այս հրթիռի անունը գաղտնի է:

ԻՀՊԿ-ի տեղեկատվության բազայի հաղորդմամբ, «Մեծ մարգարե 14»  զորավարժությունը տեղի է ունեցել Պարսից Ծոցի և Հորմոզի նեղուցի տարածքներում, որի ընթացքում ԻՀՊԿ-ի ռազմաօդային ուժերի Սու- 22 ինքնաթիռները թևավոր ռումբով ոչնչացրել են Ֆարուրան կղզու վրա նախապես որոշված ​​թիրախները:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

://urmedium.com/c/armenianradio