ԻՀՊԿ. Աշխարհում առաջին անգամ բալիստիկ հրթիռ է արձակվել երկրի խորքից
Իրանում շարունակվում է «Մեծ մարգարե-14» համատեղ զորավարժությունը: Զորավարժության երկրորդ փուլում տեղի ունեցավ երկրի խորքից բալիստիկ հրթռիների արձակումը ամբողջությամբ անտեսանելի ձևով: ԻՀՊԿ օդուժը կիրառել է նոր մարտավարություն և սարքավորումներ և ցուցադրել հակառակորդի սպառնալիքներին դիմակայելու ուժը:
ԻՀՊԿ-ի հասարականության հետ կապի վարչությունը հայտարարել է, որ չորեքշաբթի օրը կայացած զորավարժության կարևոր ձեռքբերումներից է երկրի խորքից բալիստիկ հրթռիների արձակումը ամբողջությամբ անտեսանելի ձևով, ինչը լուրջ խնդիր է թշնամու հետախուսզական ծառայությունների համար:
ԻՀՊԿ ավիատիեզերկան ուժերի հրամանատար գեներալ Հաջիզադեն ասել է.«Հրթիռներն արձակվել են առանց որևէ հարթակի կամ լրացուցիչ սարքավորումների»:
Գետնի տակ թագնված հրթիռները հանկարծ արձակվում և հարվածում են թիրախներին: Այս հրթիռի անունը գաղտնի է:
ԻՀՊԿ-ի տեղեկատվության բազայի հաղորդմամբ, «Մեծ մարգարե 14» զորավարժությունը տեղի է ունեցել Պարսից Ծոցի և Հորմոզի նեղուցի տարածքներում, որի ընթացքում ԻՀՊԿ-ի ռազմաօդային ուժերի Սու- 22 ինքնաթիռները թևավոր ռումբով ոչնչացրել են Ֆարուրան կղզու վրա նախապես որոշված թիրախները:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio
://urmedium.com/c/armenianradio