Մեկնարկել է Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունը
Սկսվել է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժությունը:
Հինգշաբթի օրը Անատոլի լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի և Ադրբեջանի ՌՕՈՒ զորավարժությունները, որին մասնակցում են ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները, կավարտվեն օգոստոսի 10-ին: Զորավարժությունը տեղի է ունեցել Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Կորդմիրում և Յուլախում:
Հաղորդման համաձայն, Ադրբեջանի և Թուրքիայի ցամաքային զորքերի զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 1-ից 5-ը՝ Բաքվում և Նախիջևանում:
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային բախումների ֆոնին, Թուրքիան հայտարարել է, որ կանգնելու է Բաքվի կողքին և ոչ մի ջանք չի խնայելու այդ երկրին ռազմական օգնություն ցուցաբերելու համար:
Հայաստանը այս վարժությունն անվանել է սադրիչ քայլ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/https://twitter.com/radio_armenianhttps://www.reddit.com/user/armradio/https://urmedium.com/c/armenianradio