Օգոստոս 02, 2020 09:54 Asia/Tehran
  • Զարիֆ. Արևմուտքը պետք է դադարեցնի ֆինանսավորումը և ահաբեկիչներին հյուրընկալելը

Ընդգծելով հակահեղափոխական ահաբեկչական խմբավորումներին Արևմուտքի աջակցությունը դադարեցնելու անհրաժեշտությունը, Զարիֆն ասել է. «ԱՄՆ-ում և Եվրոպայում գտնվող իրենց ապաստարաններից, ահաբեկիչները քաոս են տարածում և սպանում իրանցիներին»:

ԻԻՀ ԱԳՆ Մոհամմադ Ջավադ Զարիֆը շաբաթ օրն իր թվիթերյան էջում պատասխանել է Իրանի անվտանգության գործակալների կողմից ահաբեկչական և հակահեղափոխական խմբավորման առաջնորդի ձերբակալության մասին լուրերին ՝ վկայակոչելով Արևմուտքի աջակցությունն ահաբեկիչներին: «Արևմուտքը պետք է դադարեցնի ահաբեկիչներին ֆինանսավորելը և հյուրընկալելը», - գրել է նա:

«Ահաբեկիչները ատելություն են տարածում ԱՄՆ-ում և Եվրոպայում իրենց ապաստարաններից, հրահրում և կազմակերպում են սպանություններ և անկարգություններ, և անամոթաբար պատասխանատվություն են վերցնում իրանցի անմեղ խաղաղ բնակիչների սպանության համար», - ասել է նա:

Անդրադառնալով ԱՐևմուտքի կողմցի Իրանիդ եմ գործողությունների իրկանացնող ահաբեկչական խմբերին ցուցաբերվող աջակցությանը, Զարինֆը հավելել է. «Խարդախությունն ու խաբեությունը չեն կարող ծածկել այս հանցագործությունը»:

Շաբաթ օրը Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարեց, որ ձեռբակալվել է «Թոնդար» ահաբեկչաան խմբավորման պարագլուխ Ջամշիդ Շարմահդին, որն ԱՄՆ-ից ղեկավարում էր Իրանում տեղի ունեցող զինված և դիվերսիոն գործողությունները:

Պիտակ