Իրանի հարավ-արևելքում սպանվել ու ձերբակալվել է 88 ահաբեկիչ
«Սահաբ» գործակալության հաղորդմամբ՝ ԻՀՊԿ ցամաքային ուժերը Սիստան և Բալուչեստան նահանագում իրականացրած զորավարժության շրջանակներում սպանել ու ձերբակալել են 88 ահաբեկչի։
Հաղորդվում է, որ «Անվտանգության նահատակներ» զորավարժությունների խոսնակ, գեներալ Ահմադ Շաֆային հայտարարել է. «Ձերբակալվել է 50 ահաբեկիչ, ևս 12-ը հանձնվել է»։
Նա նշել է․ «Զորավարժությունների հիմնական նպատակը օպերատիվ ստորաբաժանումների պատրաստվածության մակարդակի բարձրացումն է։ «Անվտանգության նահատակներ» զորավարժության շրջանակներում, բացի պատրաստվածության մակարդակի բարձրացումից, հիմնական նպատակին զուգահեռ, իրականացվել է նաև «տարածքի մաքրություն»»։
Ահմադ Շաֆային հավելել է․ «Այս զորավարծությունների նպատակն անվտանգության ամրապնդումն է, և մենք հուսով ենք, որ մյուս ահաբեկչական խմբավորումները կգիտակցեն իրենց սխալ ուղին և կվերադառնան համակարգի, հեղափոխություն և ժողովրդի գիրկը»։
Դիմադրության առանցքի նկատմամբ Իսրայելի կրած պարտությունից և Իրանի որոշ շրջանների դեմ այդ ռեժիմի հարձակումներից հետո, հոկտեմբերի 26-ին վարձկան ահաբեկիչներն Իրանի հարավ-արևելքում սպանեցին ոստիկանության ուժերի մի քանի ծառայողների։