Բրիգադային գեներալ Շարիֆ. Ամերիկացիներն ու սիոնիստները հասկացան ԻՀՊԿ զորավարժության ուղերձը
Անդրադառնալով «Մեծ մարգարեի 14 զորավարժության» հաջողությանն ԻԻՀՊԿ խոսնակը հայտարարել է. «Ամերիկացիներն ու սիոնիստները հասկացան զորավարժության ուղերձը»:
Բրիգադային գեներալ Ռամազան Շարիֆն ընդգծել է, որ ազգային շահերի դեմ ուղղված որևէ գործողություն անպատասխան չի մնում Իրանի զինված ուժերի կողմից: Նա հավելել է. «Մեծ մարգարե 14» զորավարժությունը ցույց տվեց, որ թշնամու զենքն ու տնտեսական պատժամիջոցները ոչ մի ազդեցություն չեն ունեցել Իրանի ռազմական հզորության զարգացման և առաջխաղացման վրա»:
Բրիգադային գեներալ Շարիֆը հավելել է, որ ԻՀՊԿ զորավարժությունների ամենակարևոր ուղերձը հարևան երկրների խաղաղության և տարածաշրջանային անվտանգության ապահովումն է:
Նրա խոսքերով. «Տարածաշրջանում իրենց անօրինական և անապահով ներկայությամբ և պետական ահաբեկչության խթանմամբ, թշնամին նպատակ ունի միայն թալանել այլ երկրների բնական հարստությունը»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio