Իրանի և Թուրքիայի խորհրդարանների նախագահները հեռախոսազրույց են ունեցել
https://parstoday.ir/hy/news/iran-i123846-Իրանի_և_Թուրքիայի_խորհրդարանների_նախագահները_հեռախոսազրույց_են_ունեցել
Իրանի և Թուրքիայի խորհրդարանների նախագահները հեռախոսազրույց են ունեցել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2020 04:35 Asia/Tehran
  • Իրանի և Թուրքիայի խորհրդարանների նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի և Թուրքիայի խորհրդարանների նախագահները հեռախոսազրույց են ունեցել:

ԻԻՀ խորհրդարանի  նախագահ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը երկուշաբթի օրը, Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփի հետ հեռախոսազրույցում, ողջունել է Թեհրան-Անկարա  համագործակցության ամրապնդումը և հավելել. «Չնայած ԱՄՆ-ի անմարդկային պատժամիջոցներին, Իրանը հաջողություններ է գրանցել առողջապահության և բժշկական ծրագրերի գործադրման ոլորտում և պատրաստ է այդ կապակցությամբ իր փորձով կիսվել Թւրքիայի հետ»::

Անդրադառնալով Թեհրանի և Անկարայի միջև համապարփակ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությանը՝ Թուրքիայի Ազգային ժողովի խոսնակն ասել է. «Երկու երկրների հարևանությունը, մշակութային նմանությունները և բարեկամական հարաբերությունները, պահանջում  են համագործակցությունների առավել զարգացում»: 

Դատապարտելով Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները, Շանթոպը հավելել է. «Չնայած կորոնավիրուսի տարածմանը, Վաշինգտոնն ընդլայնել է  պատժամիջոցները որոշ երկրների և Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, ինչին  Թուրքիան մշտապես և բոլոր միջազգային հարթակներում, դեմ է արտահայտվել»: .