Ղասեմի. «Ֆրանսիան կարող է Իրանի հետ կապված ավելի բարձր դիրք ունենալ»
https://parstoday.ir/hy/news/iran-i124229-Ղասեմի._Ֆրանսիան_կարող_է_Իրանի_հետ_կապված_ավելի_բարձր_դիրք_ունենալ
Փարիզում Իրանի դեսպանն ասել է.«Երկկողմ բարեկամական համագործակցությունների ոլորտում Ֆրանսիան կարող է ավելի բարձր դիրք գրավել Իրանի համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 13, 2020 07:31 Asia/Tehran
  • Ղասեմի. «Ֆրանսիան կարող է Իրանի հետ կապված ավելի բարձր դիրք ունենալ»

Փարիզում Իրանի դեսպանն ասել է.«Երկկողմ բարեկամական համագործակցությունների ոլորտում Ֆրանսիան կարող է ավելի բարձր դիրք գրավել Իրանի համար»:

Հինգշաբթի օրը ԻՌՆԱ-ի հաղորդմամբ Ֆրանսիայում Իրանի դեսպան Բահրամ Ղասեմին, անդրադառնալով չորեքշաբթի օրը Իրանի ու Ֆրանսիայի նախագահների հեռախոսազրույցին, իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«ԱՄՆ-ի միակողմանիությունը և ՀԳՀԾ-ից դուրս գալու անօրինական քայլից հետո գլոբալ մասշտաբով ամենահաջողած համաձայնագրի տապալման համար այդ երկրի կողմից գործադրվող ջանքերը, կարևոր խնդիր է, որին պետք է ուշադրություն դարձնեն եվրոպական կողմերը»:

Չորեքշաբթի օրը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ ԱՄՆ-ի ջանքերը միշտ ուղղված են եղել ՀԳՀԾ-ի տապալմանն Իրանի նախագահ Հասան Ռոհանին շեշտել է.«Եվրոպան չպետք է ԱՄՆ-ի լարած թակարդն ընկնի»: