Ղասեմի. «Ֆրանսիան կարող է Իրանի հետ կապված ավելի բարձր դիրք ունենալ»
Փարիզում Իրանի դեսպանն ասել է.«Երկկողմ բարեկամական համագործակցությունների ոլորտում Ֆրանսիան կարող է ավելի բարձր դիրք գրավել Իրանի համար»:
Հինգշաբթի օրը ԻՌՆԱ-ի հաղորդմամբ Ֆրանսիայում Իրանի դեսպան Բահրամ Ղասեմին, անդրադառնալով չորեքշաբթի օրը Իրանի ու Ֆրանսիայի նախագահների հեռախոսազրույցին, իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«ԱՄՆ-ի միակողմանիությունը և ՀԳՀԾ-ից դուրս գալու անօրինական քայլից հետո գլոբալ մասշտաբով ամենահաջողած համաձայնագրի տապալման համար այդ երկրի կողմից գործադրվող ջանքերը, կարևոր խնդիր է, որին պետք է ուշադրություն դարձնեն եվրոպական կողմերը»:
Չորեքշաբթի օրը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ ԱՄՆ-ի ջանքերը միշտ ուղղված են եղել ՀԳՀԾ-ի տապալմանն Իրանի նախագահ Հասան Ռոհանին շեշտել է.«Եվրոպան չպետք է ԱՄՆ-ի լարած թակարդն ընկնի»: