Իրանցի ուսանողները հավաքվել են Թեհրանում ԱՄԷ-ի դեսպանատան դիմաց
https://parstoday.ir/hy/news/iran-i124342-Իրանցի_ուսանողները_հավաքվել_են_Թեհրանում_ԱՄԷ_ի_դեսպանատան_դիմաց
Մի խումբ իրանցի ուսանողներ հավաքվել են Թեհրանում ԱՄԷ-ի դեսպանատան դիմաց ՝ բողոքելու Սիոնիստական ​​ռեժիմի հետ ԱՄԷ-ի հարաբերությունների նորմալացման դեմ:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Օգոստոս 16, 2020 03:49 Asia/Tehran

Մի խումբ իրանցի ուսանողներ հավաքվել են Թեհրանում ԱՄԷ-ի դեսպանատան դիմաց ՝ բողոքելու Սիոնիստական ​​ռեժիմի հետ ԱՄԷ-ի հարաբերությունների նորմալացման դեմ:

Ուսանողները դատապարտել են տարածաշրջանում  Սիոնիստական ​​ռեժիմի թշնամական քաղաքականությունը և ռեժիմի իրականացրած հանցագործությունները:

Թեհրանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան դիմաց հավաքաված ցուցարարները նաև վանկարկել են «Մահ Ամերիկային» և «Մահ Իսրայելին» կարգախոսներն, իրենց ատելությունը հայտնելով համաշխարհային իմպերիալիզմի կործանարար գործողությունների նկատմամբ:

Ուսանողները, Թել Ավիվի հետ Աբու Դաբիի համաձայնագիրն անվանել են չար համաձայնագիր և շեշտել, որ ԱՄԷ-ն այդ համաձայնագրի պատճառով ատելության է արժանացել մուսուլմանների նկատմամբ:

Ցույցի ավարտին հրապարակված  հայտարարության մեջ, իրանցի ուսանողները  նշել են. «Արաբական որոշ արատավոր իշխանություններ  այնքան անսկզբունքն  են, որ բացահայտորեն և հպարտորեն դավաճանում են իսլամ աշխարհին և ոտնահարում  հազարավոր պաղեստինցի երեխաների և երիտասարդների արյունը»:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio