Իրանում կառուցվել է առաջին մասնավոր նավթազտարանը
Իրանում առաջին մասնավոր նավթազտարանը կառուցվել է «Արքան փարս» գիտելիքահեն ընկերության կողմից Արևելյան Ատրպատական նահանգի Հաշթռուդ քաղաքում:
Հաշթռուդի»գործարանը կառուցվել է իրանցի մասնագետների կողմից և միակ վերամշակող ձեռնարկությունն է առանց ֆիլտերի (առանց աղտոտվածության):
Պատժամիջոցների ժամանակաշրջանում Իրանի վերամշակման արդյունաբերության համար դա մեծ հաջողություն է:
«Արքան փարս» գիտելիքահեն ընկերությունը, Արևմտյան Ասիայի տարածաշրջանում առաջին ընկերությունն է, որ նախագծում և շահագործում է նավթազտարանի բաժինները՝ օգտագործելով API (American Petroleum Institute) ստանդարտը:
Հաշթռուդի նավթազտարանի երկրորդ փուլի սարքավորումների տեղադրումով 800 տոնա կավելան արտադրություններին, տարեկան արտահանումը կբարձրանա 40 միլիոն տոնայի:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio