Չնայած ԱՄՆ-ի ընդդիմությանը, ԱՄՆ-ի ու Վենեսուելայի համագործակցությունը շարունակվում է
Վենեսուելայում Իրանի իսլամական հանրապետության դեսպանությունը տեղեկացրել է Լատինական Ամերիկայում գտնվող այդ երկրի հետ առևտրային համաձայնագրերը վերջնականացնելու մասին:
Prensa Latina լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Վենեսուելայում Իրանի դեսպանությունը շաբաթ օրը թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է Վենեսուելայի հետ առևտրային համաձայնագրերի իրագործման և այդ երկիրից Իրան միրգ արտահանելու մասին, հավելելով, որ այդ համաձայնագիրը բխում է երկրի երկրի շահերից:
Անցած ամիսներին Իրանի ու Վենեսուելայի միջև առևտրային հարաբերություններն ավելի են խորացել: Չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին, որոշ ժամանակ առաջ, Իրանը վառելիք պարունակող հինգ նավ է ուղարկել Վենեսուելա: Դա առաջին անգամն էր, որ Իրանն իր նավթատար նավերով վառելիք էր արտահանում լատինական Ամերիկա:
Իրանն ու Վենեսուելան այս տարվա սկզբին, համաձայնագրեր են կնքել էներգետիկայի, գիտությունների, տնտեսության ու արդյունաբերության ոլորտների վերաբերյալ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian