Իրանը ռազմական տեխնիկայի արտադրության ոլորտում կախված չէ այլ երկրներից
https://parstoday.ir/hy/news/iran-i124751-Իրանը_ռազմական_տեխնիկայի_արտադրության_ոլորտում_կախված_չէ_այլ_երկրներից
Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատարն ասել է. «Իսլամական հանրապետությունը ռազմական տեխնիկայի արտադրության ոլորտում կախվածություն չունի այլ երկրներից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2020 13:04 Asia/Tehran

Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատարն ասել է. «Իսլամական հանրապետությունը ռազմական տեխնիկայի արտադրության ոլորտում կախվածություն չունի այլ երկրներից:

Չորեքշաբթի օրը, բրիգադային գեներալ Քիումարս Հեյդարին, այցելելով Ղազվինի 16-րդ զրահատեխնիկական ստորաբաժանում, ասել է. «Ցամաքային ուժերը ունեն լիովին մարտական ​​պատրաստվածություն  և  դրա պատճառը պաշտպանական ոլորտում կախվածության չունենալն է»:

Գեներալ Քիումարս Հեյդարին հավելել է, որ Իրանի բանակի ցամաքային ուժերը  այլ  ուժերի կողքին, վճռական պատասխան կտան ցանկացած սպառնալիքի:

Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատարն  խոսելով իրանական հրթիռների ճշգրտության մասին,  ասել է. «Իրանի  բանակի ցամաքային ուժն ունի 23 ստորաբաժանում, որոնք արտասահմանյան  սարքավորումներից կախվածություն չունեն»: 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio