Երեկ գիշեր Իրանի ողջ տարածքում տեղի են ունեցել Աշուրայի սգո արարողություններ
https://parstoday.ir/hy/news/iran-i124865-Երեկ_գիշեր_Իրանի_ողջ_տարածքում_տեղի_են_ունեցել_Աշուրայի_սգո_արարողություններ
Երեկ գիշեր Իրանի ողջ տարածքում տեղի ենբ ունեցել Աշուրայի սգո արարողություններ:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Օգոստոս 30, 2020 04:16 Asia/Tehran

Երեկ գիշեր Իրանի ողջ տարածքում տեղի ենբ ունեցել Աշուրայի սգո արարողություններ:

Այսօր Մուհառռամ ամսվա տասներորդ օրն է և շիաների երրորդ իմամ Հոսեյնի նակատակության տարելիցը:

Անցած գիշեր, Իրանի հավատացյալ ժողովուրդը, տանիքներից ու պատուհաններից, մզկիթներում, սրբավայրերում ու հասարակական վայրերում մանսակցել  է Աշուրայի սգո արարողություններին:

Թեհրանում Աշուրայի սգո արարողությունը տեղի է ունեցել իմամ Խոմեյնու սրբավայր դամբարանում՝ ԻԻՀ առաջնորդի ներկայությամբ:

Շաբաթ երեկոյան, ԻԻՀ առաջնորդի գրասենյակլը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հրահանգով, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, արարողությունն անց է կացվել առանց հավատացյալների ներկայության:

Այս տարի սգո արարողությունները տեղի են ունեցել մզկիթների բակերում և մասնակցիները պահպանել են առողջապահական ցուցումները: Արարողություններին մասնակցած հավատացյալներն աղոթել են առԱստված, որպեսզի վերանա այս նենգ վիրուսը և հիվանդներն առողջանան ու հաղթանակած դու սգան այս շրջանից:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

: