Զարիֆ. «Բոլոր տարբերակները սեղանի վրա են» հայտարարությունն այժմ ուղղվել է ամերիկացիների դեմ
Արձագանքելով ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ճնշմանն Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ «բոլոր տարբերակները սեղանի վրա են» հայտարարությունն այժմ օգտագործվում է ամերիկացիների դեմ:
ԱՄՆ Ազգային անվտանգության նախարարության ղեկավարը, կիրակի օրը արձագանքելով Պորտլենդ քաղաքում տեղի ունեցած բողոքի ցույցերին, ասել է, որ Պորտլենդ քաղաքում անկարգությունների հետ կապված բոլոր տարբերակները սեղանի վրա են:
Արձագանքելով այդ հայտարարությանը, Մոհամմադ Ջավադ Զարիֆը Թվիթերում գրել է. «Բոլոր տարբերակները սեղանի վրա են» հայտարարությունը վաղուց գտնվում էր ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմքում, և այժմ Թրամփի վարչակազմը նույն սպառնալիքն օգտագործում է ամերիկացիների դեմ»:
Ավելի վաղ, ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Պորտլենդում բողոքի ցույցի ընթացքում մեկ մարդ է սպանվել:
Պորտլենդ քաղաքում վերջին երեք ամիսների ընթացքում բողոքի ցույցեր են ընթանում՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի և ոստիկանության կողմից կիրառվող խտրականության և բռնությունների դեմ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian