Զարիֆ. «Բոլոր տարբերակները սեղանի վրա են» հայտարարությունն այժմ ուղղվել է ամերիկացիների դեմ
https://parstoday.ir/hy/news/iran-i124906-Զարիֆ._Բոլոր_տարբերակները_սեղանի_վրա_են_հայտարարությունն_այժմ_ուղղվել_է_ամերիկացիների_դեմ
Արձագանքելով ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ճնշմանն Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ «բոլոր տարբերակները սեղանի վրա են» հայտարարությունն այժմ օգտագործվում է ամերիկացիների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2020 04:12 Asia/Tehran
  • Զարիֆ. «Բոլոր տարբերակները սեղանի վրա են» հայտարարությունն այժմ ուղղվել է ամերիկացիների դեմ

Արձագանքելով ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ճնշմանն Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ «բոլոր տարբերակները սեղանի վրա են» հայտարարությունն այժմ օգտագործվում է ամերիկացիների դեմ:

ԱՄՆ Ազգային անվտանգության նախարարության ղեկավարը, կիրակի օրը արձագանքելով Պորտլենդ քաղաքում տեղի ունեցած բողոքի ցույցերին, ասել է, որ Պորտլենդ քաղաքում անկարգությունների հետ կապված բոլոր տարբերակները սեղանի վրա են:

Արձագանքելով այդ հայտարարությանը, Մոհամմադ Ջավադ Զարիֆը Թվիթերում գրել է. «Բոլոր տարբերակները սեղանի վրա են» հայտարարությունը վաղուց գտնվում էր ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմքում, և այժմ Թրամփի վարչակազմը նույն սպառնալիքն օգտագործում է ամերիկացիների դեմ»:

Ավելի վաղ, ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Պորտլենդում բողոքի ցույցի ընթացքում մեկ մարդ է սպանվել:

Պորտլենդ քաղաքում վերջին երեք ամիսների ընթացքում բողոքի ցույցեր են ընթանում՝  Դոնալդ Թրամփի վարչակազմի և ոստիկանության  կողմից կիրառվող խտրականության և  բռնությունների դեմ:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio