Իրանի ողջ տարածքում կիրակի օրը տեղի է ունեցել «ղարիբների գիշեր» սգո արարողությունը
Կիրակի օրը, Իրանի ողջ տարածքում տեղի է ունեցել աշխարհի շիաների իմամ Հոսեյնի սգո արարողություններից «ղարիբների գիշեր» արարողությունը:
Երկրի ողջ տարածքում, միլիոնավոր հավատացյալներ, հարգելով առոջղապահական ցուցումները, մասնակցել են բաց տարածքներում իրականացված աղոթքներին, սգալով Քարբալայում իմամ Հոսեյնի ու նրա զինակիցների նահատակությունը:
«Ղարիբների գիշերը» մեկ անգամ ևս հիշեցնում է Քարբալայի դեպքը, որի ժամանակ անտուն դարձան իմամ Հոսեյնի հետևորդները, գերիներն ու մանուկները: Նրանք, Աշուրայի գիշերն անցկացրեցին Քարբալայում:
Աշխարհի շիաների երրորդ իմամը և նրա զինակիցները նահատակվեցին Քարբալայում 61 թվականի Մուհառռամ ամսի տասներորդ օրը, աշխարհին ավանդելով ազատության ու նվիրվածության դաս:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian