Իրանը և Ռուսաստանը կարևորել են միջուկային համագործակցության շարունակականությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i125135-Իրանը_և_Ռուսաստանը_կարևորել_են_միջուկային_համագործակցության_շարունակականությունը
Ռուսաստանում Իրանի դեսպանը և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալը կարևորել են երկու երկրների միջև խաղաղ բնույթի միջուկային գործունեության ոլորտում համագործակցության շարունակականությունն ու ընդլայնումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2020 13:39 Asia/Tehran
  • Իրանը և Ռուսաստանը կարևորել են միջուկային համագործակցության շարունակականությունը

Ռուսաստանում Իրանի դեսպանը և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալը կարևորել են երկու երկրների միջև խաղաղ բնույթի միջուկային գործունեության ոլորտում համագործակցության շարունակականությունն ու ընդլայնումը:

Ռուսաստանում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասկին հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրի միջուկային համագործակցության հետ կապված հարցեր:

Ջալալին և Սպասկին ընդգծել են ՀԳՀԾ-ի նկատմամբ ԱՄՆ-ի անպատասխանատու գործողություններին և ճնշումներին դիմակայելու  հարցում համագործակցության շարունակականության անհրաժեշտությունը:

«Ռոսատոմ» պետական կորպորացիան ներգրավված է եղել Բուշեհրի ատոմակայանի առաջին էներգաբլոկի կառուցման աշխատանքներին, և ներկայումս նույնպես  ատոմակայանի երկրորդ և երրորդ էներգաբլոկները նույնպես  կառուցվում են ռուսական կողմի մասնակցությամբ:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio