Զոլֆաղար 99 զորավարժության ընթացքում հաջողությամբ արձակվել է տեղական արտադրության Շալամչե հրթիռը
Սեպտեմբեր 10, 2020 08:58 Asia/Tehran
«Զոլֆաղար 99» համատեղ զորավարժություններում ՀՕՊ հենակետի օպերատիվ ղեկավարությամբ Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերի Շալամչե հրթիռը ոչնչացրել է հակառակորդի թիրախը:
Հինգշաբթի առավոտյան Իրանի հարավում մեկնարկել է «Զոլֆաղար 99» զորավարժության հիմնական փուլը «Պաշտպանական հզորության ներքո կայուն անվտանգություն» նշանաբանով:
Զորավարժության խոսնակ ծովակալ Շահրամ Իրանին ասել է. «Իրանի բանակի օդուժի միավորները F-27 և P3F ինքնաթիռներով պարբերաբար պարեկություն են իրականացրել զորավարժության անցկացման ջրային ընդհանուր տարածքում: Զորավարժության տարածքը լքելու վերաբերյալ նրանք նախազգուշացրել են արտատարածաշրջանային ուժերին»: