Խաթիբզադե. «Իրանի համար կարևոր չէ թե ով է ԱՄՆ-ի նախագահը լինելու»
Շեշտելով որ Իրանի համար կարևոր չէ թե ով է լինելու ԱՄՆ-ի հաջորդ նախագահը Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Արդեն տասնյակ տարիներ է ինչ ԱՄՆ-ն միջամտում է տարբեր երկրների այս թվում Իրանի ընտրություններին»:
Ուրբաթ օրը, հերքելով ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով Իրանի հաքերների կողմից տարվող ջանքերի մասին ԱՄՆ-ի Microsoft ընկերության հրապարակած լուրը, Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հավելել է.«ԱՄՆ-ն, որ մյուս երկրների դեմ հակատեղեկատվական ակտիվ արշավ է ղեկավարում, ի վիճակի չէ նման զավեշտալի հայտարարություն անել»:
Շեշտելով, որ Իրանի համար կարևոր չէ թե ով է լինելու ԱՄՆ-ի նախագահը, Խաթիբզադեն հավելել է.«Կարևորն այն է, որ ԱՄՆ-ն հավատարիմ մնա իր միջազգային իրավունքին, կանոնադրություններին ու նորմերին, չմիջամտի այլ երկրների ներքին հարցերին ու հարգի իր հանձնառությունները»:
Microsoft ընկերությունը հայտարարել է, որ ՌԴ-ի, Չինաստանի և Իրանի հաքերներըփորձում են տեղեկություններ հավաքել 2020թ. նոյեմբերի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին ներգրավված անհատների ու խմբերի մասին ու լրտեսում են նրանց: