Խաթիբզադե. «Իրանի համար կարևոր չէ թե ով է ԱՄՆ-ի նախագահը լինելու»
https://parstoday.ir/hy/news/iran-i125361-Խաթիբզադե._Իրանի_համար_կարևոր_չէ_թե_ով_է_ԱՄՆ_ի_նախագահը_լինելու
Շեշտելով որ Իրանի համար կարևոր չէ թե ով է լինելու ԱՄՆ-ի հաջորդ նախագահը Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Արդեն տասնյակ տարիներ է ինչ ԱՄՆ-ն միջամտում է տարբեր երկրների այս թվում Իրանի ընտրություններին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 11, 2020 13:12 Asia/Tehran
  • Խաթիբզադե. «Իրանի համար կարևոր չէ թե ով է ԱՄՆ-ի նախագահը լինելու»

Շեշտելով որ Իրանի համար կարևոր չէ թե ով է լինելու ԱՄՆ-ի հաջորդ նախագահը Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Արդեն տասնյակ տարիներ է ինչ ԱՄՆ-ն միջամտում է տարբեր երկրների այս թվում Իրանի ընտրություններին»:

Ուրբաթ օրը, հերքելով ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով Իրանի հաքերների կողմից տարվող ջանքերի մասին ԱՄՆ-ի Microsoft ընկերության հրապարակած լուրը,  Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն  հավելել է.«ԱՄՆ-ն, որ մյուս երկրների դեմ հակատեղեկատվական ակտիվ արշավ է ղեկավարում, ի վիճակի չէ նման զավեշտալի հայտարարություն անել»:

Շեշտելով, որ Իրանի համար կարևոր չէ թե ով է լինելու ԱՄՆ-ի նախագահը, Խաթիբզադեն հավելել է.«Կարևորն այն է, որ ԱՄՆ-ն հավատարիմ մնա իր միջազգային իրավունքին, կանոնադրություններին ու նորմերին, չմիջամտի այլ երկրների ներքին հարցերին ու հարգի իր հանձնառությունները»:

Microsoft ընկերությունը հայտարարել է, որ ՌԴ-ի, Չինաստանի  և Իրանի հաքերներըփորձում են տեղեկություններ հավաքել 2020թ. նոյեմբերի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին ներգրավված անհատների  ու խմբերի մասին ու  լրտեսում են նրանց: