Կարևորվել է Իրան-Թուրքիա սահմանին անապահովության դեմ պայքարում համագործակցության անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i125644-Կարևորվել_է_Իրան_Թուրքիա_սահմանին_անապահովության_դեմ_պայքարում_համագործակցության_անհրաժեշտությունը
Իրանի ներքին գործերի նախարարության անվտանգության և իրավապահ մարմինների փոխնախարարն ասել է. «Իրանը և Թուրքիան պետք է ամրապնդեն երկկողմ համագործակցությունը ընդհանուր սահմաններին կարգուկանոնին ու անվտանգությանը խաթարող գործոնների դեմ պայքարելու նպատակլով»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 19, 2020 04:28 Asia/Tehran
  • Կարևորվել է Իրան-Թուրքիա սահմանին անապահովության դեմ պայքարում համագործակցության անհրաժեշտությունը

Իրանի ներքին գործերի նախարարության անվտանգության և իրավապահ մարմինների փոխնախարարն ասել է. «Իրանը և Թուրքիան պետք է ամրապնդեն երկկողմ համագործակցությունը ընդհանուր սահմաններին կարգուկանոնին ու անվտանգությանը խաթարող գործոնների դեմ պայքարելու նպատակլով»:

Թուրքիայի ՆԳ փոխնախարար Մոհթարամ Ինջեի հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով երկու երկրների Գերագույն ռազմավարական խորհրդի վերջերս կայացած հանդիպմանը՝  Հոսեյն Զոլֆաղարին  հույս է հայտնել, որ նման հանդիպումների արդյունքները էլ ավելի կամրապնդեն երկու երկրների միջև երկկողմ համագործակցությունը, հատկապես անվտանգության ոլորտում: 

Նա հավելել է «Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության և ռազմական ուժը հստակ ուղերձ է բոլոր հանցագործներին, ովքեր գործում են երկու երկրների անվտանգության և շահերի դեմ»:

Թուրքիայի ներքին գործերի փոխնախարարը, գնահատելով ահաբեկչական խմբավորումների դիրքերի դեմ Իրանի զինված ուժերի իրականացրած վերջին գործողությունն ասել է. «Նման գործողությունների շարունակմամբ, կչեզոքացվեն այւն պետությունների ջանքերը, որոնք նպատակ ունեն անապահովություն տարածելով և ընդդիմադիր ու ահաբեկչական խմբավորումների միջոցով վտանգել երկու երկրների հարաբերությունները»:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio