Կարևորվել է Իրան-Թուրքիա սահմանին անապահովության դեմ պայքարում համագործակցության անհրաժեշտությունը
Իրանի ներքին գործերի նախարարության անվտանգության և իրավապահ մարմինների փոխնախարարն ասել է. «Իրանը և Թուրքիան պետք է ամրապնդեն երկկողմ համագործակցությունը ընդհանուր սահմաններին կարգուկանոնին ու անվտանգությանը խաթարող գործոնների դեմ պայքարելու նպատակլով»:
Թուրքիայի ՆԳ փոխնախարար Մոհթարամ Ինջեի հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով երկու երկրների Գերագույն ռազմավարական խորհրդի վերջերս կայացած հանդիպմանը՝ Հոսեյն Զոլֆաղարին հույս է հայտնել, որ նման հանդիպումների արդյունքները էլ ավելի կամրապնդեն երկու երկրների միջև երկկողմ համագործակցությունը, հատկապես անվտանգության ոլորտում:
Նա հավելել է «Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության և ռազմական ուժը հստակ ուղերձ է բոլոր հանցագործներին, ովքեր գործում են երկու երկրների անվտանգության և շահերի դեմ»:
Թուրքիայի ներքին գործերի փոխնախարարը, գնահատելով ահաբեկչական խմբավորումների դիրքերի դեմ Իրանի զինված ուժերի իրականացրած վերջին գործողությունն ասել է. «Նման գործողությունների շարունակմամբ, կչեզոքացվեն այւն պետությունների ջանքերը, որոնք նպատակ ունեն անապահովություն տարածելով և ընդդիմադիր ու ահաբեկչական խմբավորումների միջոցով վտանգել երկու երկրների հարաբերությունները»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian