Իրանի արտգործնախարարը կմեկնի Չինաստան
https://parstoday.ir/hy/news/iran-i125838-Իրանի_արտգործնախարարը_կմեկնի_Չինաստան
Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարը հայտարարել է, որ մոտ ժամանակներս Իրանի ԱԳՆ Մոհամադ Ջավադ Զարիֆը կմեկնի Չինաստան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 23, 2020 13:13 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարարը կմեկնի Չինաստան

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարը հայտարարել է, որ մոտ ժամանակներս Իրանի ԱԳՆ Մոհամադ Ջավադ Զարիֆը կմեկնի Չինաստան:

Չորեքշաբթի օրը  Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին կառավարության նիստի շրջանակներում անդրադառնալով Իրան-Չինաստան հարաբերությունների 25-ամյա փաստաթղթի կարևորությանն ասել է, որ Թեհրան-Պեկին հարաբերություններն ընդլայնվել և խորացել են տարբեր քաղաքական և տնտեսական ոլորտներում:

Վաեզին ասել է, որ Իրանի արտգործնախարարը մոտ ժամանակներս կայցելի Չինաստան՝ նշելով, որ   այցի ընթացքում կքննարկվեն Իրան-Չինաստան ռազմավարական փաստաթղթիհետ կապված որոշ հարցեր:

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարն անդրադառնալով Զարիֆի Չինաստան կատարած այցի ժամանակ տնտեսական թիմի ներկայությանը, հույս հայտնեց, որ շուտով վերջնական տեսքի կբերվի Իրան-Չինաստան հարաբերությունների մասին 25-ամյա փաստաթուղթը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio