Զարիֆ. ԱՄՆ-ը ցանկանում է աշխարհում սպառազինությունների մրցավազք հրահրել
(last modified Fri, 23 Oct 2020 06:13:20 GMT )
Հոկտեմբեր 23, 2020 09:43 Asia/Tehran
  • Զարիֆ. ԱՄՆ-ը ցանկանում է աշխարհում  սպառազինությունների մրցավազք հրահրել

ԻԻՀ ԱԳ նախարարը Թվիթերում ռուսերենով գրել է. «Ռազմավարական հարձակողական զենքի պայմանագիրը երկարաձգելու հարցում Վաշինգտոնի դժկամությունը վկայում է համաշխարհհային կայունությունը չկարևորելու և սպառազինությունների մրցավազք սկսելու ցանկության մասին:

  ԻՌՆԱ-ի փոխանցմամբ, Զարիֆը գրել է. «ԱՄՆ դժկամությունը՝ երկարաձգել Անվտանգության և զենքի վերահսկման ամենակարևոր պայմանագրերի New START  պայմանագիրը որի ժամկետը լրանում է 2021 թվականի փետրվարին, աշխարհն ապակայունացնելու ցանկության և  սպառազինությունների մրցավազք սկսելու այդ երկրի ցանկության օրինակ է»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցած ուրբաթ առաջարկել էր առանց նախապայմանների եւս մեկ տարով երկարաձգել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև գործող New START ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագիրը, սակայն Սպիտակ տունը մերժեց այդ առաջարկը: