Խաթիբզադե. «Ֆրանսիայի իշխանություններն աջակցելով իսլամական սրբություններին ուղղված անարգանքին, ատելություն են սերմանում»
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Իսլամի մեծ մարգարեին ուղղված անարգանքի կապակցությամբ Ֆրանսիայի իշխանությունների դիրքորոշումն արդարացում չունի և ատելության տարածման պատճառ է դառնում»:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջերս անամոթաբար հայտարարեց, որ Ֆրանսիան կշարունակի վիրավորական ծաղրանկաներ տպագրել:
Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն շաբաթ օրն անդրադառնալով Ֆրանսիայում իսլամի մեծ մարգարեի դեմ անարգալից քայլերի շարունակվելուն և որոշ պաշտոնյաների ոկղմից դրանք պաշտպանող հայտարարություններ հնչեցնելուն, ասել է.«Իսլամական արժեքներն ու մուսուլմանների հավատալիքներն անարգելն անընդունելի է և դատապարտելի»:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է.«Անկասկած Ֆրանսիայի իշխանությունների անհիմն դիրքորոշումը պատշաճ և խոհեմ պատասխան չէ այս ծայրահեղականությանը և բռնությանը, և առավել քան երբևէ ատելություն է առաջացնում»: