Բաքվում Իրանի դեսպանն Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i127347-Բաքվում_Իրանի_դեսպանն_Ադրբեջանի_պաշտոնատար_անձանց_հետ_քննարկել_է_ղարաբաղյան_հակամարտությունը
Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետի և արտաքին գործերի փոխնախարարի հետ: Կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 25, 2020 07:32 Asia/Tehran
  • Բաքվում Իրանի դեսպանն Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտությունը

Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետի և արտաքին գործերի փոխնախարարի հետ: Կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը:

Ըստ Ֆարս լրատվական գործակալության հաղորդման, Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավիի,  Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովի հանդիպման ժամանակ, կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության վերջին զարգացումները: Կողմերը  մտքեր են փոխանակել նաև հակամարտության՝  Իրանի հետ սահմանակից տարածքներում տիրող իրավիճակի շուրջ: 

Մուսավին վերջերս   իր թվիթերփյան միկրոբլոգում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ գրել էր. «Իրանի արտաքին քաղաքականությունը չի որոշվում Վաշինգտոնում, Լոնդոնում, Պեկինում, Բաքվում, Երևանում, Մոսկվայում կամ Անկարայում: Մեր երկրի ազագային անվտանգության ու շահերի վերաբերյալ որոշումները կայացվում են Թեհրանում, հիմնվելով մեր անկախության և ուժի վրա»