Իրանի բենզինի 60 տոկոսն արտահանվում է Իրաք
Հոկտեմբեր 25, 2020 12:09 Asia/Tehran
Իրանի նավթ արտահանողների միության խոսնակը հայտարարել է, որ ներկայումս երկրի բենզինի 60 տոկոսն արտահանվում է Իրաք:
Իրանի նավթ արտահանողների միության խոսնակ Սեյեդ Համիդ Հոսեյնին կիրակի օրն ասել է, որ ներկայումս իրանական նավթամթերքի արտահանման գործընթացը նպաստավոր վիճակում է և շուկայում ներկայացված բոլոր տեսակի ապրանքները սպառվում են:
Հոսեյնին հավելել է, որ Իրաք առաքված գազի և էլեկտրաէներգիայի արտահանման դիմաց գումար ստանալու հարցում որոշակի խնդիրներ են առաջացել, որոնք հնարավորինս շուտ կլուծվեն:
ԱՄՆ-ը գործադրել է հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի Իրանը նավթային եկամուտներ չունենա, բայց Թեհրանը շրջանցում է պատժամիջոցները: Վենեսուելան իրանական բենզինի մյուս հիմնական հաճախորդն է:
Պիտակ