Գեներալ Բաղերի. Ֆրանսիան ահաբեկչական գործողությունները վերագրում է գթության և բանականության կրոնին
https://parstoday.ir/hy/news/iran-i127439-Գեներալ_Բաղերի._Ֆրանսիան_ահաբեկչական_գործողությունները_վերագրում_է_գթության_և_բանականության_կրոնին
Իրանի ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետն ասել է. «Արևմտյան կառավարությունները, ներառյալ Ֆրանսիայի կառավարությունը, որոնք ստեղծել և ֆինասնավորել են թաքֆիրական և ահաբեկչական խմբավորումներին, ինչպիսին էր ԻԼԻՊ-ը, ահաբեկչական գործողությունները վերագրում են գթության, իմաստության և տրամաբանության կրոնին՝ իսլամին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2020 06:03 Asia/Tehran
  • Գեներալ Բաղերի. Ֆրանսիան ահաբեկչական գործողությունները վերագրում է գթության  և բանականության կրոնին

Իրանի ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետն ասել է. «Արևմտյան կառավարությունները, ներառյալ Ֆրանսիայի կառավարությունը, որոնք ստեղծել և ֆինասնավորել են թաքֆիրական և ահաբեկչական խմբավորումներին, ինչպիսին էր ԻԼԻՊ-ը, ահաբեկչական գործողությունները վերագրում են գթության, իմաստության և տրամաբանության կրոնին՝ իսլամին»:

Երկուշաբթի օրը, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունն ի պաշտպանություն իսլամի սուրբ մարգարեի ծաղրանկարների  հրապարակման, վկայում է, որ, հակառակ միջազգային սկզբունքների, այդ երկիրը չի հարգում աստվածային կրոնները: 

Գեներալ Բաղերին  աշխարհի բոլոր մտավորականներին կոչ է արել Ֆրանսիայի ղեկավարությանը հորդորել  հրաժարվել այս վտանգավոր խաղից և չխաղալ  ավելի քան մեկուկես միլիարդ մուսուլմանների կրոնական զգացմունքների հետ:

Իր ուսանողներին իսլամի մարգարեի ծաղրանկարները ցուցադրած  դասախոսի  սպանությունից հետո, Էմանուել Մակրոնը հանդես եկավ նման պատկերների հրապարակումը պաշտպանող հայտարարությամբ, նշելով, որ դա խոսքի ազատության դրսևորում է և որ նման հրապարակումները շարունակվելու են: