Իրանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ
Ի նշան բողոքի ֆրանսիացի պաշտոնյաների կողմից Մոհամմադ մարգարեի վիրավորական ծաղրանկարների հրապարակմանը աջակցելուն, Թեհրանում Ֆրանսիայի դեսպանի բացակայության պատճառով, ԱԳՆ է կանչվել Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ֆլորենտ Իդալոն:
Դատապարտելով Ֆրանսիայի իշխանությունների անընդունելի քայլերը որոնք վիրավորել են Եվրոպայում և աշխարհում միլիոնավոր մուսուլմանների զգացմունքները Իրանի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի գլխավոր տնօրենի տեղակալը շեշտել է, որ իսլամի մարգարեի հասցեին և իսլամի մաքուր արժեքների դեմ ուղղված ցանկացած վիրավորանք, դատապարտելի է::
Իրանցի դիվանագետը հավելել է, որ իսլամաֆոբիայի տարածումը, մարդկային հասարակությունների միջև շփմանը, կարեկցանքին և խաղաղ գոյակցությանը ծառայող խոսքի ազատության անվան տակ ատելություն տարածելը, ցավալի է:
Վերջերս, ֆրանսիական «Charlie Hebdo» ամսագիրը հրապարակել էր իսլամի մարգարեի վիրավորական ծաղրանկարները: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, դիվանագիտական և ժողովրդավարության սկզբունքներից հեռու հայտարարությամբ, նշել է, որ Ֆրանսիան կշարունակի տպագրել այդ ծաղրանկարները: