Իրանի հազարավոր քաղաքացիներ հանրահավաք են անցկացրել Ֆրանսիայի դեսպանատան առջև
Իրանի հազարավոր քաղաքացիներ, այդ թվում ուսանողներ, արձագանքելով Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնի հակաիսլամական հայտարարությանը, հանրահավաք են անցկացրել Թեհրանում այդ երկրի դեսպանատան առջև:
Իրանի քաղաքացիները Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան առջև հանրահավաք են անցկացրել ընդդեմ իսլամի մարգարեին ուղղված ցանկացած անարգանքի:
Ակցիայի մասնակիցները վանկարկել էին «Ով Աստծո առաքյալ հնազանդ ենք Քեզ», «Ով Հեյդար (Իմամ Ալիի «Առյուծ» պատվանունն է), «Մահ Ամերիկային»,«Մահ Իսրայելին» և «Մահ Ալե-Սաուդին»:
Բողոքարարներն իրենց ձեռքում կրում էին պաստառներ,որոնց վրա գրված էին, «Խոսքի ազատություն դանակի պայմանով», «Մակրոն=Սալման Ռոշդի» կարգախոսները, որոնք վարկաբեկում են իսլամի մարգարեին անարգելու Ֆրանսիայի նախագահի քայլը:
Ֆրանսիական Charlie Hebdo պարբերականը վերջերս վերահրատարակել է իսլամի մարգարեի մասին վիրավորական ծաղրանկարները:
Իսլամական և արաբական շատ երկրներ բողոքի ցույցեր անցկացնելով իրենց զայրույթն ու դժգոհությունն են արտահայտել Ֆրանսիայում իսլամի մեծ մարգարեի ծաղրանկարները վերահրատարակելու և այդ քայլին ցուցաբերվող Մակրոնի աջակցության կապակցությամբ:
Նրանք կոչ են արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները: