Արաղչի. Հիվանդանոցի դեմ հարձակումը և անմեղ մարդկանց զոհվելն անընդունելի է
https://parstoday.ir/hy/news/iran-i127574-Արաղչի._Հիվանդանոցի_դեմ_հարձակումը_և_անմեղ_մարդկանց_զոհվելն_անընդունելի_է
Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ Իրանի նախաձեռնությունը ներկայացնելու նպատակով իր այցերի շրջանակում, Բաքվում և Մոսկվայում կայացած հանդիպումներից հետո, այսօր ժամանել է Երևան:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հոկտեմբեր 29, 2020 20:04 Asia/Tehran

Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ Իրանի նախաձեռնությունը ներկայացնելու նպատակով իր այցերի շրջանակում, Բաքվում և Մոսկվայում կայացած հանդիպումներից հետո, այսօր ժամանել է Երևան:

Երևանում, Իրանի պետական ռադիոհեռուստատեսության լրագրողին տված հարցազրույցում, Արաղչին ասել է. «Ադրբեջան կատարած իմ այցի ընթացքում, սեղմ բանակցություններ ունեցա այդ երկրի պաշտոնյաների հետ: Բաքվից մեկնեցի Մոկսվա, որտեղ նույնպես ունեցանք արդյունավետ բանակցություններ:  Երչևանում հանդիպելու եմ մի շարք պաշտոնյաների հետ: 
Բարդ ժամանակ է և կարիք կա հնարավորինս արագ խաղաղության գործընթացի վերաբերյալ որոշում կայացնելու, որպեսզի խաղաղության համար ճանապարհ բացվի:
Ցավալի է, որ զոհերի թիվն աճում է:  Խաղաղ բնակչության դեմ հարձակումը միանշանակ դատապարտելի է և   խաղաղ բնակիչների, այդ թվում նաև հիվանդանոցի դեմ իրականացված հարձակումն ու անմեղ մարդկանց զոհվելը միանշանակ անընդունելի է: Այդ իսկ պատճառով, մենք հույս ունենք, որ խաղաղության հաստատման համար հնարավորինս արագ ճանապարհ կհարթվի: Երևանում իմ հանդիպումների առանցքում լինելու է այդ հարցը: Հույս ունենք,  որ Իրանի ներկայացրած ծրագիրը կարող է հարթել այդ ճանապարհը:
Իրանը հարևան է Հայաստանի  ու Ադրբեջանի հետ: Մենք երկու երկրների հետ ունենք հին  և բարեկամական հարաբերություններ: Իրանում հայերն ու ադրբեջանցիներն իրենց իրանցի հայրենակիցների կողքին,  ապրում են խաղաղությամբ:
Այս ճգնաժամում մենք  հավատարիմ ենք միջազգային սկզբունքներին: Մենք հավատում ենք, որ այն բարի կամքն ու հնարավորությունները, որ ունի Իրանը, կարող են օգտագործվել խաղաղություն,  հատկապես տևական խաղաղություն հաստատելու համար:
Իրանի  իսլամական հանրապետության նախաձեռնության  նպատակն է կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանում և հույսով եմ, որ մենք, իհարկե այլ երկրների հետ համագործակցուրթյամբ, կարող ենք հասնել այդ նպատակին, քանի որ Իրանն ունի այդ կարողությունը: