Արաղչին հանդիպել է Թուրքիայի փոխարտգործնախարարի հետ
Հոկտեմբեր 31, 2020 05:57 Asia/Tehran
Իրանի Իսլամական Հանրապետության հատուկ բանագնաց Սեյեդ Աբբաս Արաղչին ուրբաթ օրը հանդիպել է արտաքին գործերի փոխնախարար Սադաթ Օնալի հետ:
Իրանի Իսլամական Հանրապետության հատուկ բանագնաց Սեյեդ Աբբաս Արաղչին, Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի պաշտոնատար անձանց հետ բանակցություններից հետո, ուրբաթ երեկոյան Անկարայում հանդիպել է Թուրքիայի փոխարտգործնախարարի հետ և քննարկել ղարաբաղյան հակամարտությունը:
ԻԻՀ հատուկ բանագնաց Սեյեդ Աբբաս Արաղչին անցած երեքշաբթի օրը իր տարածաշրջանային շրջագայությունը սկսեց Բաքվից՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Իրանի նախաձեռնությունը ներկայացնելու նպատակով: Բաքվից Արաղչին մեկնեց Բաքու, Երևան,. այնուհետև՝ Անկարա:
Պիտակ