Իրանի խորհրդարան. «Ֆրանսիան պետք է ներողություն խնդրի աշխարհի մուսուլմաններից»
https://parstoday.ir/hy/news/iran-i127653-Իրանի_խորհրդարան._Ֆրանսիան_պետք_է_ներողություն_խնդրի_աշխարհի_մուսուլմաններից
Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորներն ընդգծելով, որ իսլամի մեծ մարգարեի հասցեին ուղղված իրարահաջորդ վիրավորանքները հիմնված են համաշխարհային սիոնիզմի ստոր քաղաքականության վրա, Ֆրանսիայի պետայրերին կոչ են արել ներողություն խնդրել աշխարհի մուսուլմաններից և սփոփել նրանց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2020 15:35 Asia/Tehran
  • Իրանի խորհրդարան. «Ֆրանսիան պետք է ներողություն խնդրի աշխարհի մուսուլմաններից»

Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորներն ընդգծելով, որ իսլամի մեծ մարգարեի հասցեին ուղղված իրարահաջորդ վիրավորանքները հիմնված են համաշխարհային սիոնիզմի ստոր քաղաքականության վրա, Ֆրանսիայի պետայրերին կոչ են արել ներողություն խնդրել աշխարհի մուսուլմաններից և սփոփել նրանց:

Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամավորները շաբաթ օրը  հրապարակել են հաղորդագրություն, որում  նշելով, որ աշխարհի բոլոր միաստվածային կրոնների հետևորդները, ներառյալ մուսուլմանները, քրիստոնյաները, և հրեաները դատապարտում են իսլամի մարգարեի հասցեին ուղղված վիրավորանքները, հավելել են. «Եթե այս վիրավորանքի համար որևէ քայլ չձեռնարկվի, իսլամի մեծ մարգարեին  վիրավորելուց հետո, ոմանք կհամարձակվեն վիրավորել Հիսուս Քրիստոսին, Մովսես մարգարեին և Աբրահամին»:

Դատապարտելով Ֆրանսիայում խոսքի ազատության պատրվակով իսլամի մարգարեին ուղղված անարգանքը, ԻԻՀ ռադիոհեռուստատեսության կազմակերպության տնօրեն Աբդոլալի Ալի Ասքյարին ասել է.«Այս սադրանքի անդրկուլիսյան պլանի բացահայտումը բոլոր ազատախոհների կարևոր պարտականությունն է համարվում»: