Թեհրանի հայոց թեմի առաջնորդը դատապարտել է Էմանուել Մակրոնի հակաիսլամական հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i127786-Թեհրանի_հայոց_թեմի_առաջնորդը_դատապարտել_է_Էմանուել_Մակրոնի_հակաիսլամական_հայտարարությունը
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսյանը դատապարտել է իսլամի մեծ մարգարեի վիրավորական ծաղրանկարները հարապարակելու կապակցությամբ Ֆրանսիայի նախագահի հակաիսլամական հայտարարությունը:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Նոյեմբեր 03, 2020 13:55 Asia/Tehran
  • Թեհրանի հայոց թեմի առաջնորդը դատապարտել է Էմանուել Մակրոնի հակաիսլամական հայտարարությունը

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսյանը դատապարտել է իսլամի մեծ մարգարեի վիրավորական ծաղրանկարները հարապարակելու կապակցությամբ Ֆրանսիայի նախագահի հակաիսլամական հայտարարությունը:

Գերաշնորհ Տ. Սեպուհ արք. Սարգսյանն այսօր ասել է. «Այն,  ինչ վերջերս պատահեց   Ֆրանսիայում և  ինչ որ  դժբախտաբար պատահում է  ամենուրեք, դատապարտելի է և ըստ էության, դեմ է միաստվածային կրոնների  ուսմունքներին»:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդը հավելել է.«Մի խումբ, «խոսքի ազատություն» լոզունգի տակ, իրեն իրավունք է վերապահել անարգելու ոչ միայն  կրոնն ու կրոնական ճշմարտությունները, այլև  ճշմարտության առաքյալներին»:

«Բռնությամբ, բռնարարքներով և ահաբեկչական արարքներով հարցերը չեն լուծվում: Հարկ է լինել սիրո և խաղաղության ավետաբեր: Մեր կոչն է,որ բոլորը հետամուտ լինեն սիրուն և խաղաղությանը, ու հեռու մնան ատելավառ ճառերից, փորձեն լինել խաղաղության ու համերաշխության առաքյալ»,- նշել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդը:

«Հայոց եկեղեցին իր պատմության մեջ միշտ և ամենուր, եղել է և մնալու է խաղաղության, սիրո և եղբայրության քարոզիչ, որովհետև հավատացած է,որ բռնությունն ու ահաբեկչությունն ուղղված են  Աստծու և մարդկության դեմ»,հավելել է գերաշնորհ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը:

Ֆրանսիայի նախագահ Էմաունել Մակրոնը վերջերս ամենայն հանդգնությամբ հայտարարել է, որ Ֆրանսիան կշարունակի հրատարակել Իսլամի մարգարեի ծաղրանկարները: Մակրոնի հայտարարությունն արժանացել է մուսուլմանների կոշտ արձագանքին: