Թեհրանի հայոց թեմի առաջնորդը դատապարտել է Էմանուել Մակրոնի հակաիսլամական հայտարարությունը
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսյանը դատապարտել է իսլամի մեծ մարգարեի վիրավորական ծաղրանկարները հարապարակելու կապակցությամբ Ֆրանսիայի նախագահի հակաիսլամական հայտարարությունը:
Գերաշնորհ Տ. Սեպուհ արք. Սարգսյանն այսօր ասել է. «Այն, ինչ վերջերս պատահեց Ֆրանսիայում և ինչ որ դժբախտաբար պատահում է ամենուրեք, դատապարտելի է և ըստ էության, դեմ է միաստվածային կրոնների ուսմունքներին»:
Թեհրանի հայոց թեմի առաջնորդը հավելել է.«Մի խումբ, «խոսքի ազատություն» լոզունգի տակ, իրեն իրավունք է վերապահել անարգելու ոչ միայն կրոնն ու կրոնական ճշմարտությունները, այլև ճշմարտության առաքյալներին»:
«Բռնությամբ, բռնարարքներով և ահաբեկչական արարքներով հարցերը չեն լուծվում: Հարկ է լինել սիրո և խաղաղության ավետաբեր: Մեր կոչն է,որ բոլորը հետամուտ լինեն սիրուն և խաղաղությանը, ու հեռու մնան ատելավառ ճառերից, փորձեն լինել խաղաղության ու համերաշխության առաքյալ»,- նշել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդը:
«Հայոց եկեղեցին իր պատմության մեջ միշտ և ամենուր, եղել է և մնալու է խաղաղության, սիրո և եղբայրության քարոզիչ, որովհետև հավատացած է,որ բռնությունն ու ահաբեկչությունն ուղղված են Աստծու և մարդկության դեմ»,հավելել է գերաշնորհ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը:
Ֆրանսիայի նախագահ Էմաունել Մակրոնը վերջերս ամենայն հանդգնությամբ հայտարարել է, որ Ֆրանսիան կշարունակի հրատարակել Իսլամի մարգարեի ծաղրանկարները: Մակրոնի հայտարարությունն արժանացել է մուսուլմանների կոշտ արձագանքին: