Իրանի արտգործնախարարը ժամանել է Կարակաս
https://parstoday.ir/hy/news/iran-i127852-Իրանի_արտգործնախարարը_ժամանել_է_Կարակաս
Իրանի արտաքին գործերի նախարարը ժամանել է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակաս:
(last modified 2026-02-21T14:59:08+00:00 )
Նոյեմբեր 05, 2020 09:29 Asia/Tehran

Իրանի արտաքին գործերի նախարարը ժամանել է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակաս:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Լատինական Ամերիկա կատարած այցը սկսել է Վենեսուելայից: կարակասի օօդանավակայանում Զարիֆին դիմավորել է արտաքին գործերի նախարար Խորխե Արրեասան:

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն երկուշաբթի հայտարարեց, որ Զրիֆը տարածաշրջանային այցով մեկնում է Բոլիվիա, Կուբա և Վենեսուելա:

Լատինական Ամերիկայի երեք երկրներ կատարած այցի ընթացքում, Իրանի արտգործնախարարը մասնակցելու է Բոլիվիայի նոր նախագահ Լուիս Արեսեի երդմնակալության արարողությանը և Կուբայի և Վենեսուելայի պաշտոնատար անձանց հետ քննարկելու է տնտեսական և առևտրային համագործակցությունների ընդլայնման հետ կապված հարցեր: