Իրանի պաշտպանության փոխնախարարը հանդիպում է ունեցել Իրաքի ներքին գործերի նախարարի հետ
Նոյեմբեր 05, 2020 14:06 Asia/Tehran
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի պաշտպանության և աջակցության փոխնախարարը և Իրաքի ներքին գործերի նախարարը քննարկել են տարբեր ոլորտներում երկու երկրների հարաբերությունների ընդլայնման ուղիները:
Ֆարս գործակալության հաղորդման համաձայն, Իրանի պաշտպանության փոխնախարար գեներալ Ղասեմ Թաղիզադեն հինգշաբթի օրը հանդիպել է Իրաքի ներքին գործերի նախարար Օսման ալ-Ղանիմիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության հետ կապված խնդիրները, ահաբեկչության դեմ պայքարը և փորձի փոխանակումը:
Իրանի պաշտպանության նախարարի տեղակալը, մի պատվիրակության գլխավորությամբ, երեքշաբթի օրը ժամանել է Բաղդադ՝ իրաքցի պաշտոնյաների հետ հանդիպման նպատակով:
Պիտակ