Զարիֆն անդրադարձել է Վենեսուելայում իր հանդիպումներին
Իրանի ԱԳ նախարարը Թվիթերում արած գրառման մեջ անդրադարձել է Վենեսուելա կատարած իր այցին և այդ երկրի պաշտոնյաների հետ հանդիպումներին:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ուրբաթ առավոտյան Թվիթերում տեղադրել է Կարակասում իր հանդիպումների նկարները ՝ գրելով. «Վենեսուելայում ես հանդիպեցի նախագահ Նիկոլաս Մադուրոյի, փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի, արտգործնախարար Խորխե Արրեաաայի և Վենեսուելայի այլ նախարարների հետ `երկկողմ հարաբերություններն ընդլայնման կապակցությամբ քննարկումների նպատակով»:
Զարիֆը հավելել է. «Սեմուել Ռոբինսոնի ինստիտուտում ես խոսեցի ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկման քաղաքակլանության մասին, որի նպատակն է կասեցնել կասեցնել դեպի հետևմտյան աշխարհ պատմության ուղին»:
Իրանի արտաքին գործերի նախարարը չորեքշաբթի ժամանել է Կարակաս, որը Լատինական Ամերիկայի երեք երկրներ՝ Կուբա, Բոլիվիա և Վենեսուելա կատարած ուղևորության առաջին նպատակակետն է: Զարիֆին դիմավորել է իր վենեսուելացի գործընկերը:
Կարակաս կատարած այցի վերջին փուլում Զարիֆը Վենեսուելայի TeleSor լրատվական ցանցին տված հարցազրուցյում խոսել է իր այցի նպատակի, ԱՄՆ նախագահական ընտրությունների, Իրանի և Վենեսուելայի դեմ ԱՄՆ միակողմանի պատժամիջոցների և գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության, ինչպես նաև մի շարք այլ հարցերի շուրջ: