Բրիգադային գեներալ Հաթամի. Իրանը պատրաստ է բավարարել Իրաքի զինված ուժերի կարիքները
ԻԻՀ պաշտպանության նախարարը հայտարարել է. «Իրանի իսլամական հանրապետությունը պատրաստ է բավարարել Իրաքի զինված ուժերի կարիքները՝ երկրի պաշտպանական հզորությունն ամրապնդելու նպատակով»:
Իրանի զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին շաբաթ օրը Թեհրանում Իրաքի պաշտպանության նախարար Ջումա Անադ Սադունի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ տարածաշրջանի երկրները պետք է ապահովեն և պահպանեն տարածաշրջանի անվտանգությունը: Նա նշել է. «Իրանը շարունակում է աջակցել Իրաքում խաղաղ քաղաքական գործընթացներին, կայունությանը, անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը: Թեհրանը պատրաստ է մասնակցել Իրաքի վերակառուցման ու զարգացման գործին:
Բրիգադային գեներալ Հաթամին հայտարարել է. «Արտաքին ուժերի առկայությունն ու միջամտությունը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում անապահովության և անկայունության պատճառն է: Միացյալ Նահանգների գլխավորած առանցքի գործողությունները պահվածքը ցույց տվեցին, որ նրանք մշակել են տարածաշրջանը ապակայունացնելու երկարաժամկետ ծրագրեր»:
Իրանի պաշտպանության նախարարը նաև հայտարարել է, որ ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանին և Իրաքի Հաշդ ալ-Շաբի ուժերի փոխհրամանատար Աբու Մեհդի Ալ-Մոհանդեսը մեծ ծառայություն են մատուցել տարածաշրջանի ժողովուրդներն և մարդկությանը:
Նա նշել է. «Դիմադրության մարտիկները և Իրանի ու Իրաքի ժողովուրդներչը չեն ներելու իրենց հերոսների սպանությունը»:
Գոհունակություն հայտնելով հարևան և բարեկամ Իրանում ներկայության կապակցությամբ, Իրաքի պաշտպանության նախարարն ասել է. «Իրաքի ժողովուրդը երբեք չի մոռանա Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդատվական և ռազմական աջակցությունն ԻԼԻՊ-ի դեմ պայքարում»: