Իրանի ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է Իրաքի պաշտպանության նախարարին
https://parstoday.ir/hy/news/iran-i128339-Իրանի_ԶՈՒ_ԳՇ_պետը_հանդիպել_է_Իրաքի_պաշտպանության_նախարարին
Իրանի ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է Իրաքի պաշտպանության նախարարին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2020 08:48 Asia/Tehran
  • Իրանի ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է Իրաքի պաշտպանության նախարարին

Իրանի ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է Իրաքի պաշտպանության նախարարին:

Մեհր լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կիրակի օրը, Թեհրան այցելած Իրաքի պաշտպանության նախարար Ջոմե Էնադ Սադունը հանդիպում է ունեցել Իրանի ԶՈՒ ԳՇ պետ՝ բրիգադային գեներալ Մոհամմեդ Բաղերիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Իրանի և Իրաքի միջև պաշտպանական և ռազմական կապերն ընդլայնելու հարցը: Կողմերը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում հակաահաբեկչական գործողությունները, տարածաշրջանում անվտանգության հաստատումը, տարածաշրջանում անկայունությունը կանխելու ուղիները և Իրանի Իսլամական Հանրապետության արժեքավոր փորձերից և տեխնոլոգիական հնարավորություններից օգտվելը: 

Շաբաթ օրը Թեհրան ժամանած Իրաքի պաշտպանության նախարարը հանդիպում և զրույց է ունեցել Իրանի Պաշտպանության նախարարի հետ: