Շամխանի. Իրաքի ժողովրդի կամքին և անվտանգության ապահովմանն աջակցելը Իրանի անփոփոխ քաղաքականությունն է
Ընդգծելով, որ Իրաքի ժողովրդի կամքին և անվտանգության ապահոմանն աջակցելը Թեհրանի անփոփոխ քաղաքականությունն է, ԻԻՀ անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ պաշտպանության և անվտանգության ոլորտում Իրանի և Իրաքի համագործակցությունն ապահովում է տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը:
Իրանի ազգային գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին կիրակի օրը Թեհրանում հանդիպել է Իրաքի պաշտպանության նախարար Ջումա Անադ Սադունին: Հանդիպման ընթացքում, Շամխանին անդրադարձել է պաշտպանական և անվտանգության ոլորտում և ԱՄՆ-ի կողմից հովանավորվող ահաբեկչության դեմ պայքարում երկու երկրների միջև արդյունավետ համագործակցությանը: Խոսելով ԻԼԻՊ-ի դեմ պայքարում Իրաքին Իրանի ցուցաբերած աջակցության մասին, Շամխանին հավելել է, որ այդ համագործակցությունն ապահովում է տարածաշրջանի կայունությունը և անվտանգությունը և պետք է ընդլայնվի ու կանոնակարգվի:
Շամխանին նշել է, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայության նպատակներից մեկը տարածաշրջանի երկրների միջև տարաձայնություններ և հակասություններ ստեղծելն է: Նա ընդգծել է տարածաշրջանի բոլոր երկրների զգոնության անհրաժեշտությունը:
Ըստ Շամխանիի, տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու նախապայմաններցի մեկն ԱՄՆ զորուժի լիարժեք դուրսբերումն է տարածաշրջանից:
Հանդիպումից հետո Իրաքի Պաշտպանության նախարար Ջումա Անադ Սադուն բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունն Իրաքին ՝ ահաբեկչությունը դեմ պայքարում և ընդգծել Իրան-Իրաք հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման անհրաժեշտությունը, հատկապես ռազմական և անվտանգության ոլորտներում: