ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Գեներալ Սոլեյմանիի արյան վրեժը լուծելու ենք նրան սպանողներից
https://parstoday.ir/hy/news/iran-i128368-ԻՀՊԿ_գլխավոր_հրամանատար._Գեներալ_Սոլեյմանիի_արյան_վրեժը_լուծելու_ենք_նրան_սպանողներից
ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը հայտարարել է. «Մենք Ղոդս ստորաբաժանման հրամանատար նահատակ Ղասեմ Սոլեյմանիի արյան վրեժը լուծելու ենք նրան սպանողներից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2020 06:13 Asia/Tehran
  • ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Գեներալ Սոլեյմանիի արյան վրեժը լուծելու ենք նրան սպանողներից

ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը հայտարարել է. «Մենք Ղոդս ստորաբաժանման հրամանատար նահատակ Ղասեմ Սոլեյմանիի արյան վրեժը լուծելու ենք նրան սպանողներից:

Կիրակի օրը Թեհրանում Իրաքի պաշտպանության նախարար Ջումա Անադ Սաադունի հետ հանդիպման ժամանակ, ԻՀՊԿ գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հուսեյն Սալամին հայտարարել է, որ վրեժխնդրությունը որևէ կապ չունի  գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և Աբու Մեհդի ալ-Մոհանդեսի սպանությունն իրավական ճանապարհով հետաքննելու հետ: Նա հավելել է, որ, գեներալ Սոլեյմանին և Աբու Մեհդի ալ-Մոհանդեսը կարևոր դերակատարություն են ունեցել տարածաշրջանում ԻԼԻՊ-ի  դեմ պայքարում և ամերիկյան-սիոնիստական սադրանքների տապալման գործում:

Հուսեյն Սալամին ընդգծել է Իրաքից ամերիկյանզ որուժի դուսրբերման   անհրաժեշտությունը, հավելելով, որ Իրանը ցանկանում է Իրաքը տեսնել ազատ, անկախ, միավորված, անվտանգ և հզոր երկիր:

Հանդիպման ընթացքում Իրաքի պաշտպանության նախարար Ջումա Անադ Սաադունը նշել է, որ Իրանը կենսական նշանակություն ունեցող օգնություն է ցուցաբերել  Իրաքին՝ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում: