Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ընթացիկ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ լրատվական ծառայությունը:
«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակը՝ հաշվի առնելով հակամարտության գոտում լիակատար հրադադարի հասնելու նպատակով ռուսական կողմի ձեռնարկած ջանքերը, ինչպես նաեւ մարտական գործողությունների հետեւանքով տուժած քաղաքացիական բնակչությանը մարդասիրական աջակցության անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկխոսությունը բոլոր ոլորտերում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
https://armenpress.am/arm/news/1035770.html
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio