Ռաբիի.«Իրանի դեմ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունը Վաշինգտոնի ամոթի խարանն է»
https://parstoday.ir/hy/news/iran-i128785-Ռաբիի._Իրանի_դեմ_ԱՄՆ_ի_առավելագույն_ճնշման_քաղաքականությունը_Վաշինգտոնի_ամոթի_խարանն_է
Իրանի կառավարության խոսնակն ասել է.«Իրանի դեմ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունը պարտությունից ու ամոթից բացի ուրիշ արդյունք չի ունեցել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2020 13:17 Asia/Tehran
  • Ռաբիի.«Իրանի դեմ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունը Վաշինգտոնի ամոթի խարանն է»

Իրանի կառավարության խոսնակն ասել է.«Իրանի դեմ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունը պարտությունից ու ամոթից բացի ուրիշ արդյունք չի ունեցել»:

Երեքշաբթի օրը, լրագրողների հետ ճեպազրույցում. պատասխանելով «Իրան պրեսի» այն հարցին, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, թե  Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությունը արդյունավետ է եղել և բոլոր տարբերակները սեղանի վրա են, Ռաբիին հավելել է.«ԱՄՆ-ի պատմության ամենավատ պետքարտուղարը քաջ գիտակցում է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունը պարտությունից ու ամոթից բացի ուրիշ արդյունք չի ունեցել»:

Ռաբիին շեշտել է.«Եթե առավելագույն ճնշման քաղաքականության և ԱՄՆ-ի աննախադեպ պատժամիջոցների նպատակներն են եղել կենցաղային դժվարություններ առաջացնել իրանցիների համար, զրկել սննդի ու դեղերի հասանելիությունից և միջազգային բանկային ցանցից կտրելով իրանցիների կապը դժվարություն առաջացնել նրանց համար, ապա ասեմ որ այս առումով նրանք հաջողել են»:

Իրանի կառավարության խոսնակը հստակեցրել է.«ԱՄՆ-ի ներկայից սնանկացած կառավարությունը սեղանին դրված ուրիշ ոչ մի տարբերակ չունի և հասել է ճանապարհի ավարտին»: